Հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք, մահացել է 16 մարդ

covid 19

Հայաստանում սեպտեմբերի 2-ին կատարվել է 6 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 488 մարդ։ Արձանագրվել է մահվան 16 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 162 է:

Սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 981 դեպք, որոնցից 228 214-ն` առողջացած, 4892-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9713 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 560 430 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 243 981 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 556 909 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 432 495 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 435 773 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 5 055 512 դեպքով: