Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի ՊՆ պատվիրակությանը

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ռուսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով:

ՌԴ ՊՆ պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը:

Հանդիպման ընթացքում Արշակ Կարապետյանը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:

Մեկնաբանել