Արցախի ՊԲ-ն հերքում է Շուշիի դիրքերից մեկը գնդակոծելու մասին հակառակորդի տարածած լուրը

Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է Արցախի ՊԲ տարածած հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար:

Մեկնաբանել