Երկակի ստանդարտների արդյունքում ենք ունենում անմեղ զոհեր. Ա.Գեղամյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման հյուրասրահում նա հիշեցրեց, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հիմքում դրված երեք հիմնարար սկզբունքները մեծ տերությունները «նկատում են» ոչ միշտ:

Միջազգային կառույցների անտարբեր լռությունն է, ըստ նրա, որ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը` հայերին ֆաշիստ կոչելու, աշխարհասփյուռ հայերին Ադրբեջանի թշնամին հայտարարելու, քնած հային կացնահարողին հերոսի կոչում տալու մոլուցքը ավելի ու ավելի անթույլատրելի զարգացումներ է ունենում:

«Ես ասացի` Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, դուք արհամարհված եք Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց նա` նկատի ունենալով, որ ալիևյան համակարգը` միանշանակ անտեսում է դիպուկահարներին հետ քաշելու մասին հորդորները:

Նա հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահների հերթական մոնիտորինգից հետո Ադրբեջանի նախագահի խոսնակը հայտարարել է, թե «Մինսկի խումբը մեռած խումբ է, և այցը տարածաշրջան ինձ հիշեցնում է զբոսաշրջիկների այց»: «Ձեր խոնարհ ծառան ելույթիս մեջ ասացի` շնորհավորում եմ ձեզ. ձեզ համարում են մեռյալ խմբերի ղեկավարներ` հաղորդագրություն եք ստացել Աիդից` առասպելական մեռյալների թագավորությունից»,- ասաց նա:

Ըստ Գեղամյանի` այս ամենը մեծ տերությունները կուլ են տալիս, քանի որ Ադրբեջանից սպասելիքներ ունեն: Իսկ այս նստաշրջանը Մոնակոյում անմիջական արդյունքների առումով թեև ոչ հաղթական, սակայն լայն քաղաքական առումով, ըստ Գեղամյանի, բարենպաստ էր:

Մեկնաբանել