Արցախում քրեական գործ է հարուցվել նախարարի նկատմամբ

Արցախում քրեական գործ է հարուցվել նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ, հաղորդում է Արցախի դատախազությունը։

«Արցախի գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա օգոստոսի 27-ին հարուցվել է քրեական գործ Արցախի գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի` նախարարի կողմից 2020թ. օգոստոս ամսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանը ավելի քան 6 մլն դրամի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքի առթիվ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել