Տեղադրվել է 26 նոր հակակարկտային կայան

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի` իրականացվել է հակակարկտային կայանների գործնական ստուգում: Հիմնվելով Արտաշավանի ռադիոլոկացիոն համակարգով ստացված տվյալների վրա` կատարվել են կրակոցներ, որոնք չեզոքացրել են կարկտահարության վտանգը: Նոր կայաններից յուրաքանչյուրը պաշտպանության տակ է առնում առնվազն 1000 մետր շառավղով տարածք:

Չափազանց կարևոր է, որ հակակարկտային կայաններից կրակոցներն արվեն ճիշտ ժամանակին և ճիշտ վայրից, այլապես արդյունքը կարող է միանգամայն հակառակը լինել: ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ում գործում է 24-ժամյա հերթապահություն, ռադիոլոկացիոն համակարգերը հնարավորություն են տալիս կատարել ճշգրիտ հաշվարկներ, պարզել կարկտային ամպերի ծավալը, աճման արագությունը և գտնվելու վայրը, ինչն էապես մեծացնում է կայանների արդյունավետությունը:

Կայաններն աշխատում են խնայողական ռեժիմով` օգտագործելով նաև օրվա ընթացքում արևային մարտկոցներից ստացված էներգիան:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով կազմված հանձնաժողովի ներկայացրած եզրակացության համաձայն` կայանները կառուցված են շինարարական ու տեխնիկական նախագծերի պահանջներին համապատասխան և պատրաստ շահագործման:

Մեկնաբանել