Լիտվան Հայաստանին նվիրել է 27 500 դեղաչափ «ԱստրաԶենեկա»

Այսօր Հայաստան է հասցվել Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափը, հաղորդում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ֆեյսբուքյան էջը։

Ըստ հաղորդագրության՝ Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան։

«Լիտվայի նվիրաբերությունը և ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների գործարկումը «Եվրոպայի Թիմ» մոտեցմամբ ներշնչված՝ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, ԵՄ պատվիրակության և ՀՀ պետական մարմինների միջև համագործակցության մարմնավորման շատ վառ օրինակ է։ ԵՄ պատվիրակության անունից մեր գոհունակությունն ենք հայտնում Լիտվայի կառավարությանը՝ նվիրաբերության համար և հույս հայտնում, որ այն իր նպաստը կբերի, Հայաստանում նորից տարածվող, «Քովիդ-19» վարակի դեմ պայքարում։ Պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը, և հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը», – նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

***

Օգոստոսի 29-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստվել է 275 138 պատվաստում մարդ։

Հայաստանում սեպտեմբերի 2-ին կատարվել է 6 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9,6 տոկոսը։ Առողջացել է 488 մարդ։ Արձանագրվել է մահվան 16 դեպք:

Մեկնաբանել