Հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 5-ին կատարվել է 4 307 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 5,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 446 մարդ։ Արձանագրվել է մահվան 13 դեպք:

Սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն` առողջացած, 4924-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 577 162 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 243 981 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 565 957 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 442 872 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 498 054 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 5 129 407 դեպքով:

Մեկնաբանել