ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Հայաստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խովաևը Երևանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս չի հայտնել:
Իգոր Խովաևն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: