«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ մարդկանց մուտքը տաճար արգելելը, ըստ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանի, «կոպտագույն վրիպում է»։ Այս շեղումների պատճառը պարզելու համար նախարարությունը ներկայում աշխատանքներ է սկսել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ։ Նրա խոսքով՝ կարգը, որով թույլատրվել է հարսանիք իրականացնել տաճարի տարածքում, ընդունվել է դեռ 2014-ին՝ տարբեր միջոցառումների անցկացում թույլ տալով: Գերատեսչությունը պատրաստվում է վերանայել կարգը։
Գառնիում տեղի ունեցածը «կոպտագույն վրիպում է», ասում են ԿԳՄՍՆ-ից
Article Published:
06 Սեպտեմբեր, 2021 05:09
Comments Off on Գառնիում տեղի ունեցածը «կոպտագույն վրիպում է», ասում են ԿԳՄՍՆ-ից
Post navigation
Posted in: