«Հերոսների վերականգնողական քաղաք». հոգեբանական կենտրոն՝ պատերազմի մասնակիցների համար

Երևանին հարակից Պռոշյան համայնքում «Հերոսների վերականգնողական քաղաք» է կառուցվում։ Այն իր տեսակով Հայաստանում առաջինն է լինելու․ իրականացնելու է վիրավոր զինվորների ու, ընդհանրապես, պատերազմը վերապրածների հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնում։ Նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է՝ կարևոր է, որ քաղաքացիներն աջակցեն իրենց քաղաքի կառուցմանը։ Նախագիծն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է նաև բարերարների օժանդակությունը։

Մեկնաբանել