Մուրադովն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, հաղորդում է պաշտպանության նախարարության կայքը։

«Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ»,- ասված է հաղորդագրությունում։

Բացի Արցախում խաղաղապահ առաքելության հարցից, հանդիպմանը քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։

Մեկնաբանել