Հայաստանում սեպտեմբերի 6-ին կատարվել է 4 659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 501 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 10,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 398 մարդ։ Արձանագրվել է մահվան 15 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 167 է:
Սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 765 դեպք, որոնցից 229 957-ն` առողջացած, 4 939-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 702 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 581 821 թեստավորում:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 243 981 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 567 922 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 445 278 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 519 016 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 5 156 986 դեպքով: