122 դպրոցի տնօրենի և ուսուցչի ձայնագրության հետքերով քրեկան գործ է հարուցվել

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Երևանի թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենի և ուսուցչի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության հետքերով։ Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

«Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրենը, նույն դպրոցում որպես դասվար աշխատանքի ընդունելու և այդ կապակցությամբ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար, 2019 թվականի օգոստոսին իր աշխատասենյակում ոստիկանություն հրավիրված կնոջից որպես կաշառք պահանջել է 1 500 դոլարին համարժեք 716 հազար դրամ, որից 1 000 դոլարին համարժեք 478 հազար դրամը կինը տնօրենին է փոխանցել իրենց պայմանավորվածության մասին տեղեկացված, նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենի միջոցով, իսկ 500 դոլարին համարժեք 238 հազար դրամն անձամբ տվել է տնօրենին»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։


Մեկնաբանել