Արդեն տեղեկացրել ենք, որ Սաուդյան Արաբիայի պատմության ընթացքում առաջին անգամ կին մասնակից կունենա Օլիմպիական խաղերում։ Երեկ հայտնի է դարձել, որ նրանք երկուսն են: Նախկինում այդ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիադա էր ուղարկում միայն տղամարդկանց:
Սաուդյան Արաբիայի կանանց հավաքականը Լոնդոնում կներկայացնեն երկու մարզուհիներ. 800 մետր վազքում ելույթ կունենա Սարա Աթարը, իսկ ձուդոյի մրցաշարում 78 կգ-ից ծանր քաշային կարգում՝ Վոջան Շահրխանը:
Նշենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերը կլինեն առաջինը, որտեղ բոլոր երկրներից կմասնակցեն և՛ տղամարդ, և՛ կին մարզիկներ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com