Հայաստանի արտաքին պարտքը վեց ամսում աճել է 10,2 տոկոսով

Հայաստանի արտաքին պետական պարտքն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով աճել է 10,2 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած կիսամյակային տեղեկատվությունից։

Եթե 2020-ի դեկտեմբերի 31-ին արտաքին պետական պարտքը կազմում էր 6 միլիարդ 59 միլիոն դոլար, ապա հունիսի 30-ին այս թիվը հասել է 6 միլիարդ 677 միլիոնի։ Արտաքին պարտքի այս աճի կառուցվածքում մեծ դեր ունի դեռ հունվարին կառավարության կողմից 750 միլիոն դոլարի պարտատոմսերի թողարկումը։

ՀՀ կենտրոնական բանկի պարտքը նույն ժամանակահատվածում աճել է 1,8 տոկոսով։

Մեկնաբանել