Ֆիզուլիում արված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Զինծառայողների ինքնությունը կհաստատվի Հայաստանում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Ծառայությունից տեղեկացնում են, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1 659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Մեկնաբանել