Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 15,1 տոկոսով

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2021թ. հունվար-հուլիսին, համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, աճել է 15,1 տոկոսով: Ընդ որում, արտահանումն աճել է առաջանցիկ տեմպով՝ 23,2 տոկոսով՝ հասնելով ավելի քան 1,6 մլրդ դոլարի, իսկ ներկրումը 10,6 տոկոսով՝ հասնելով 2,6 մլրդ դոլարի:

Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ Հայաստանից արտահանվող գլխավոր ապրանքատեսակենրը չեն փոխվել՝ հանքահումքային արտադրանք, պատրաստի սնունդ, թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, ոչ թանկարժեք մետաղներ և բուսական ծագման արտադրանք: Ներմուծվող ապրանքերի մեջ ևս մեծ է հանքահումքային արտադրանքի ծավալը: Բացի այդ, Հայաստանը ներկրում է նաև մեքենաներ, սարքավորումներ, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք, ոչ թանկարժեք քարեր և պատրաստի սնունդ:

Արտահանման գծով Հայաստանի խոշորագույն գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: Դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 34,6 տոկոսով՝ կազմելով շուրջ 451 մլն դոլար: Արտահանման երկրորդ խոշոր գործընկերն է Չինաստանը: Արտահանումն այս ոյւղղությամբ աճել է 98,2 տոկոսով՝ հասնելով 250 մլն դոլարի: Երրորդ հորիզոնականում Շվեյցարիան է, սակայն այս ուղղությամբ արտահաման ծավալները նվազել են 30,3 տոկոսով՝ հասնելով 191 մլն դոլարի:

Բուլղարիան Հայաստանի արտահաման չորրորդ խոշոր գոծընկերն է. աճը կազմել է 34,6 տոկոս՝ հասնելով շուրջ 130 մլն դրամի: Նիդեռլանդները հինգերորդ տեղում են՝ արտահանման 19,5 տոկոս աճի ցուցանիշով՝ կազմելով շուրջ 80 մլն դոլար:

Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է նաև ներմուծման ուղղությամբ: Այդ երկրից Հայաստան ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 13 տոկոսով՝ հասնելով 996 մլն դոլարի: Չինաստանը դարձյալ երկրորդ տեղում է՝ 4,9 տոկոսի աճի ցուցանիշով՝ 235 մլն դոլարի ներմուծում:

Հայաստանի հարևան Իրանը երրորդ հորիզոնականում է: Հարևան Իսլամական Հանրապետությունից Հայաստան ներմուծումն աճել է 35.8 տոկոսով՝ կազմելով 230 մլն դոլար: Վրաստանը 3.6 տոկոս աճով չորրորդ տեղում է, որտեղից ներմուծվել է 170 մլն դոլարի ապրանք: Հայաստան ներմուծող երկրների հնգյակը եզրափակում է Գերմանիան, որտեղից ներմուծումն աճել է 7 տոկոսով՝ հասնելով 115 դոլարի:

Մեկնաբանել