Եվրամիությունը կշարունակի աջակցել դատաիրավական ոլորտի բարեփոխումներին․ ԵՄ դեսպան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, հաղորդում է արդարադատության նախարարությունը։

«Դեսպան Վիկտորինը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարևորել Հայաստանում 2021 թվականին անցկացված ժողովրդավարական ընտրություններն ու պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ մեծածավալ աջակցութունը՝ ուղղված դատաիրավական ոլորտի բարեփոխումներին»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքին ու Հայաստան-ԵՄ ձևավորված համագործակցության լավ ավանդույթներն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն են հայտնել։

Մեկնաբանել