Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադարձել

Բաքվից երկու հայ ռազմագերի է վերադարձել Երևան, հայտնում է ռուսական խաղաղապահ առաքելության պաշտոնական ալիքը։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Գերիների տեղափոխող ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ գերիների անուններն են Արթուր Նալբանդյան և Արամայիս Տոռոզյան։

Երկու հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որն օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։

Մեկնաբանել