Հարսանիք՝ Գառնու տաճարում. նախարարությունն ու ՊՈԱԿ-ը միմյանց են մեղադրում

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած հարսանեկան արարողությունից հետո սոցիալայան ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ։ Նախկինում էլ էր Գառնին փակվել միջոցառումների համար, սակայն հանրային նման հնչեղություն այդ դեպքերը չէին ստացել։ ԿԳՄՍ նախարարությունից մեղադրում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, այնտեղից էլ պատասխանում են, թե իրենք որևէ կարգ չեն խախտել։

Մեկնաբանել