Հաստատվել է կորոնավիրուսի 645 նոր դեպք, մահացել է 15 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 7-ին կատարվել է 6 659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 645 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 334 մարդ։ Արձանագրվել է մահվան 15 դեպք:

Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 588 480 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 246 410 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 567 922 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 447 725 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 542 654 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 5 184 124 դեպքով:

Մեկնաբանել