Գեղարքունիքը մարզպետ ունի

Կարեն Սարգսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ։ Համապատասխան որոշումն ընդունվեց սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում։

Սարգսյանը ծնունդով Գեղարքունիքի մարզից է, մինչև մարզպետ նշանակվելը Ջրային կոմիտեի նախագահն էր։

Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Գնել Սանոսյանի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար դառնալուց հետո։

Մեկնաբանել