Շառլ Միշելն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

«Կարծիքներ փոխանակեցինք հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարների վերաբերյալ. անհրաժեշտ է վստահության կառուցում և երկխոսություն»,- Թվիթերի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Զրույցի ընթացքում Միշելը և Պուտինը անդրադարձել են նաև Բելառուսում, Վրաստանում, Ուկրաինայում և Աֆղանստանում տիրող իրավիճակներին։

Մեկնաբանել