Հաստատվել է կորոնավիրուսի 669 նոր դեպք, մահացել է 11 մարդ

կորոնավիրուս - covid19

Հայաստանում սեպտեմբերի 9-ին կատարվել է 6 783 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 669 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 9,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 586 մարդ։ Արձանագրվել է մահվան 11 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 170 է:

Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 247 666 դեպք, որոնցից 231 406-ն` առողջացած, 4 979-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 247 666 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 572 948 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 450 282 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 590 414 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 237 799 դեպքով:

Մեկնաբանել