Բելառուսը և Ռուսաստանը բուլդոզերի նման մաքրում են տարածաշրջանում ինտեգրվելու տարածքը. Լուկաշենկո

Բելառուսն ու Ռուսաստանը բուլդոզերի նման առջևից են գնում և մաքրում են տարածքը տարածաշրջանում ինտեգրվելու համար։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Belta-ն։

Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսի և Ռուսաստանի կողմից մշակված միութենական ծրագրերի իրականացումը շատերը հնարավոր է՝ չափազանց ձգձգված համարեն։ Ըստ նրա՝ այլ կերպ լինել չէր կարող, քանի որ այդ հարցերին պետք է մոտենալ «ճշգրտված և զգույշ»։

«Մենք օրինակ ենք ցույց տալիս, թե ինչպես պետք է շարժվել ԵԱՏՄ-ում և առավել ևս՝ ԱՊՀ-ում։ Մենք բուլդոզերի նման առաջ ենք գնում՝ հետխորհրդային տարածքում միութենական միավորումների համար տարածք բացելով։ Միությունը օրինակ է, այն ուղին է, որով պետք է ընթանան պետությունները, որոնք ավելի սերտ դաշինքի հույս ունեն», – հայտարարել Է Բելառուսի նախագահը։

Մեկնաբանել