Ազգային ժողովը գումարել է հերթական նիստ
LIVE. Ազգային ժողովի նիստը, սեպտեմբերի 13
Article Published:
13 Սեպտեմբեր, 2021 10:09
Comments Off on LIVE. Ազգային ժողովի նիստը, սեպտեմբերի 13
Post navigation
Posted in:
Ազգային ժողովը գումարել է հերթական նիստ
Արցախի պաշտպանության բանակը հաղորդում է, որ հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ։ «Ստացած վնասվածքներից Նիկոյալ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։
Վիգէն Չըթըրեան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունում կամ Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունում քաղաքական խորացող ճգնաժամ է: Լուրերին հեռվից հետևելով` կարելի է տագնապել, որ ճգնաժամը կարող է դուրս գալ վերահսկողությունից, վախենալ, որ ճգնաժամը կարող է ևս մեկ անգամ նույնիսկ վերածվել միջքրդական հակամարտության: Ինչպիսի՞ն է իրավիճակը տեղում։ Քրդական տարածաշրջանային կառավարության երկու խոշոր քաղաքական կուսակցությունների՝ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության և Քուրդիստանի հայրենասիրական միության միջև քաղաքական ճգնաժամը շարունակվում է։ Այս հակամարտության ամենաակնառու կողմը Իրաքի նախագահի պաշտոնի թեկնածուի շուրջ այս երկու ուժերի միջև առկա անհամաձայնությունն է։ Թեև Քուրդիստանի հայրենասիրական միությունը առաջարկել է գործող նախագահ Բարհամ Սալիհին, Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը վիճարկել է այն՝ ուղարկելով սեփական թեկնածու Ռեբար Ահմադին: Խորհրդարանում […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի դիմաց, հունիսի 23-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների գործունեության: Չնայած կազմակերպիչները հայտարարել էին, թե ակցիան քաղաքական չէ և ուղղված է բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու լինելուն, սակայն ակցիայի ամբողջ ընթացքում հնչում էին քաղաքական հայտարարություններ և տարածվում ռուսական քարոզչական թեզեր։ Այս ոչ մարդաշատ ակցիան ակտիվորեն լուսաբանել են ռուսական ամենախոշոր ria.ru, tass.ru, lenta.ru, regnum.ru, eadaily.com և Հայաստանում գործող sputnik.armenia լրատվական կայքերը։ Հայաստանում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներն առաջին անգամ չէ, որ հայտնվում են ուշադրության կենտրոնում։ Լաբորատորիաների գործունեության շուրջ «մտավախություններ» մեծամասամբ տարածվում են ռուսական շրջանակներից, և դրանք կրկին ակտիվացել են […]
OC Media Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Եվրամիությունը մերժել է Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակը՝ միաժամանակ հաստատելով Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության թեկնածուի դիմումները։ Հինգշաբթի կայացած հանդիպմանը Եվրամիության խորհուրդը որոշեց հետևել Եվրահանձնաժողովի առաջարկություններին՝ Վրաստանին տրամադրելու պայմանների ցանկը, որը պետք է վերջինս բավարարի՝ նախքան դիմումի վերանայումը: Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան բոլորն էլ ԵՄ անդամակցության հայտ էին ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո: Սպասվում էր, որ երեք երկրները դեռ մի քանի տարի չեն դիմի, սակայն [Ռուսաստանի՝ Ուկրաինա] ներխուժումը Եվրոպայում նոր քաղաքական կամք ձևավորեց գործընթացը արագացնելու համար։ Վրաստանը, որը ժամանակին դիտվում էր որպես ԵՄ Արևելյան գործընկերության անդամության գլխավոր թեկնածու, վերջին տարիներին ենթարկվում է Բրյուսելի […]