Հաստատվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք, մահացել է 16 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 12-ին կատարվել է 4 178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 296 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 577 մարդ։ Արձանագրվել է մահվան 16 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 175 է:

Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233 105-ն` առողջացած, 5 018-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 848 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 616 849 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 249 146 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 580 869 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 455 044 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 658 251 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 295 786 դեպքով:

Մեկնաբանել