Որոտանում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները իրանցի վարորդներից 130 դոլար են պահանջում

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ իրենց տարածքով անցնելու համար։ Այս մասին Սյունիքից հայտնում է ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը, որը զրուցել է իրանցի վարորդների հետ։ «Իրանցի վարորդները մեզ հայտնեցին, որ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրենց և տեղեկացրել, որ իրենք մուտք են գործել ադրբեջանական տարածք։ Ադրբեջանցիները յուրաքանչյուր վարորդից պահանջել են 130 դոլար վճարել։ Այն բանից հետո, երբ վարորդներն ասել են, որ գումար չունեն, ադրբեջանցի ոստիկանները վերցրել վարորդների անձնագրի ու մեքենայի տվյալները և ասել՝ վերադառնալիս պետք է արդեն վճարված լինեն գումարները»,- պատմում է ՍիվիլՆեթի թղթակիցը։ Գևորգ Թոսունյանը հայտնեց, որ Կարմրաքարի, … Continue reading Որոտանում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները իրանցի վարորդներից 130 դոլար են պահանջում