Զորավարժություններ՝ Բերձորի միջանցքում. ինչ է արվում՝ դիմակայելու մարտահրավերին

Գեղամ Բաղդասարյանն իր հերթական հաղորդման մեջ Արցախում և Արցախի շուրջ զարգացումներից առանձնացրել է ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները Բերձորի միջանցքում։ Դրանք խորհրդանշում են նոր՝ ավելի վտանգավոր մարտահրավեր։ Ի՞նչ է արվում դրան դիմակայելու համար. հենց այս հարցը, ըստ նրա, պետք է ամենաշատը հետաքրքրի արցախյան հանրությանը։

«Արցախյան դիտանկյուն Գեղամ Բաղդասարյանի հետ» հաղորդումն ամփոփում է Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շաբաթվա կտրվածքով։