Պահեստազորայինը մահացու հրազենային վիրավորում է ստացել մարտական հենակետերից մեկում

Սեպտեմբերի 13-ին մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը»,- տեղեկացնում է նախարարությունը։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Մեկնաբանել