Հաստատվել է կորոնավիրուսի 657 նոր դեպք, մահացել է 16 մարդ

covid 19

Հայաստանում սեպտեմբերի 13-ին կատարվել է 5 067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 657 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 12,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 416 մարդ։ Արձանագրվել է մահվան 16 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 180 է:

Սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք, որոնցից 233 521-ն` առողջացած, 5 034-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 249 803 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 585 036 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 461 249 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 682 864 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 318 327 դեպքով:

Մեկնաբանել