Ֆրանսիայի կողմից Հայաստանին որպես նվիրատվություն ուղարկված AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 25 000 դեղաչափ, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հասել է Երևան։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Դեսպանատնից տեղեկացնում են, որ Հայաստանի իշխանությունների հետ համակարգմամբ՝ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և առաջիկա շաբաթների ընթացքում:
Հայաստանին 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին օգոստոսի 3-ին հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: