Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Կարմիր խաչի նախագահը քննարկել են ԼՂ հումանիտար խնդիրները

Սեպտեմբերի 14-ին Ժնևում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հանդիպումը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Աֆղանստանում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում և այլ տարածաշրջաններում առկա հումանիտար հարցերը:

«Այս համատեքստում դիտարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության ամրապնդման գործնական ասպեկտները»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել