Հաստատվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, մահացել է 22 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 14-ին կատարվել է 5 622 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 13,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 389 մարդ։ Արձանագրվել է մահվան 22 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 181 է:

Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 250 559 դեպք, որոնցից 233 910 -ն` առողջացած, 5 056-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 412 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 627 538 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 250 559 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 587 551 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 463 326 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 710 666 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 340 656 դեպքով:

Մեկնաբանել