Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չեն համարում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ այդ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։
«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ 2 երկրի միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա։ Մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է Մինսկի խմբի օրակարգում, սա է ամերիկյան կողմի դիրքորոշումը»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանը։
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից իրանական պետհամարիշներով բեռնատարների փաստաթղթերի ստուգմանը, Լին Թրեյսին նշեց․ «Այն, ինչ տեսնում ենք Սյունիքի մարզում, մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին, այդ առումով, մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության»։