«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը կառավարությունից հետաքրքրվեց՝ կա՞ հստակեցում, թե գազի սակագինը ինչպես է փոփոխվելու Հայաստանի համար 2022-ին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ «Գազպրոմ»-ի հետ կառավարությունը բանակցությունների մեջ է, ու «Գազմպրոմ»-ի կողմից կա պնդում, որ «եկամտաբերության չափը իրենց չի բավարարում»։ Գրիգորյանը հույս հայտնեց, որ մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա գազի գնի շուրջ։ Նա ասաց, որ հույս ունի՝ այս տարի հնարավոր կլինի սահմանին պահպանել գազի գինը։
Կփոփոխվի՞ գազի գինը Հայաստանում. Արմեն Գևորգյանի հարցը կառավարությանը
Article Published:
15 Սեպտեմբեր, 2021 17:34
Comments Off on Կփոփոխվի՞ գազի գինը Հայաստանում. Արմեն Գևորգյանի հարցը կառավարությանը
Post navigation
Posted in: