Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն, հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը։

Դուշանբեի միջազգային օդանավակայանում Փաշինյանին դիմավորել են Տաջիկստանի վարչապետ Կոխիր Աբդուռասուլի Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ֆարխոդ Սալիմը։

Վարչապետը սեպտեմբերի 16-17-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:

Մեկնաբանել