Սասուն Խաչատրյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Սասուն Խաչատրյանը կազատվի Հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնից ու կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

Համապատասխան հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի օրակարգում։ Հակակոռուպցիոն կոմիտեն, որի մեջ միավորվում են կոռուպցիոն գործեր քննող բոլոր քննչական մարմինները, ստեղծվել է այս տարեսկզբին։

Ստեղվբել է մրցութային խորհուրդ, որը հարցազրույցներ է անցկացրել կոմիտեի նախագահի թեկնածուների հետ․ մրցույթի փուլը հաղթահարել են երեք թեկնածուներ՝ Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանն ու Դավիթ Մկրտումյանը։ Հարցազրույցի փուլում ամենաշատ միավոր հավաքել է Սասուն Խաչատրյանը։

Վերջինս 2018-ի հունիսից Հատուկ քննչական ծառայության պետն էր։

Մեկնաբանել