Գլխավոր Լրահոս

Սեպտեմբերի 21-ին Հրապարակում կհնչի դասական երաժշտություն, հրավառություն նախատեսված չէ

Սեպտեմբերի 21-ին Հրապարակում կհնչի դասական երաժշտություն, հրավառություն նախատեսված չէ

Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման անցկացման համար պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվել․ այս մասին հայտնում են կառավարությունից՝ հավելելով, որ «ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշն»-ը ներգրավել է մասնավոր հովանավորից»։

Բացի այդ, գործադիրից տեղեկացնում են, որ «Անկախության 30-ամյակի միջոցառման Հանրապետության հրապարակում հնչելու է դասական երաժշտություն, հնչելու են նաև բոլոր ժամանակների սիրված երգեր, երաժշտություն, իսկ միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ»։

Սեպտեմբերի 8-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում են կայացրել Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձը պատշաճ ձևով նշել. «Ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։

Այս հայտարարությունը հանրության շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց։ Զոհված զինծառայողների և կամավորների մի քանի տասնյակ հարազատներ հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով կառավարությանը չեղարկել այդ միջոցառումը։

Սեպտեմբերի 15-ին կառավարություն - Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սեպտեմբերի 21-ի Անկախության տոնը նշելու մասին հարցին։ Փաշինյանը ներողություն խնդրեց, եթե գունագեղ բառով վիրավորել է մարդկանց։ Նա այնուհետև նկատեց, որ «մեր դրոշի գույները վառ գույներ են, չի կարծում, որ պիտի չեղարկենք դրոշի գույները»։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում