Առանց «Հյուսիս-հարավի» Հայաստանն ապագա չունի. Գագիկ Աղաջանյան

«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների հարուցած խնդիրների պատճառների մասին: Նա կարծում է, որ ստեղծված իրավիճակի խորքային պատճառը Հայաստանի ճանապարհա-տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության բացակայությունն է: Ըստ նրա՝ Հայաստանը տարիներ առաջ պետք է սկսեր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների՝ երկրի խորք տեղափոխման գործընթացը: Այս համատեքստում Գագիկ Աղաջանյանը կարևորում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սյունիքի հատվածի կառուցումը, առանց որի, ըստ նրա, Հայաստանն ապագա չունի:

Մեկնաբանել