Սահմանազատման վերաբերյալ ռուսական առաջարկները փոխանցվել են Երևանին և Բաքվին․ Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ ռուսական առաջարկները փոխանցվել են Երևանին և Բաքվին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում, այդ թվում՝ Որոտանի հատվածում իրավիճակի զարգացմանը։ Սա հերթական անգամ հաստատում է սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը։ Դրա հետ կապված ռուսական առաջարկները փոխանցվել են և Բաքվին, և Երևանին։ Մենք սպասում ենք արագ պատասխանի՝ հետագա ուղենիշի ձևավորման համար»,- նշել է Զախարովան։

Ինչ վերաբերում է Բերձորում անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացվել Բաքվին, «որն ըմբռնումով ընդունվել է ադրբեջանցի գործընկերների կողմից»

Մարիա Զախարովան զերծ մնաց զորավարժության վերաբերյալ հրապարակային մեկնաբանությունից՝ նշելով, որ հարցի առնչությամբ «ադրբեջանցի գործընկրների շփվում են»։

***

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, ադրբեջանական ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ իրենց տարածքով անցնելու համար։

Մեկնաբանել