Սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնի» բացումը։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին հյուրեր Ֆրանսիաից, Բելգիայից, Հոլանդիայից և Հայաստանից։ Կենտրոնի նպատակը Ֆրանսիայի հետ կրթական և մշակութային կապերի հաստատումն է, երիտասարդների համար ինքնակրթվելու հարթակի ապահովումը։
-
Թանգարանային գիշերը Հայաստանում՝ մայիսի 17-18-ը
Հայաստանում «Թանգարանային գիշերը» մեկնարկել է մայիսի 17-ի առավոտից։ Սա ամենասիրված մշակութային իրադարձություններից մեկն է։ Մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ը,Հայաստանի ավելի քան 100 թանգարաններ անվճար բաց են բոլորի համար։ Իսկ մայիսի 18-ին թանգարանները բաց են և անվճար հիմնական ցուցադրության ժամերին: Այս տարի Թանգարանների միջազգային օրը կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը։ Այս խորագրի ներքո թանգարաններն ուզում են ցույց տալ, թե ինչպես կարող են նպաստել փոփոխվող աշխարհին: Յուրաքանչյուր տարի այս օրվա առթիվ թանգարանները համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով։ Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» ծրագիրը Հայաստանում անցկացվում է 2005 […]
-
Վրացական կողմից արձագանքել են Հայաստանի կոնյակ-գինի արտահանողների խնդրին
Վրաստանի մաքսային անցակետերում վերահսկողության ընթացակարգերը ստանդարտ կերպով են իրականացվում: Այս մասին Վրաստանի Ֆինանսների նախարարությունից հայտնել են վրացական BM.GE լրատվականին` ի պատասխան Հայաստանի՝ կոնյակ-գինի արտահանող ընկերությունների բողոքի ակցիայի մասին հարցին։ Մայիսի 13-ին գինի-կոնյակ արտահանող մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում են պահանջել դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում արդեն շուրջ մեկ ամիս, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։ Վրացական լրատվականի հարցմանն ի պատասխան՝ Վրաստանի Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը հայտնել է․ «Մաքսային վերահսկողության ընթացակարգերը ստանդարտ կերպով են իրականացվում: Մեքենաների ուշացում տեղի չի […]
-
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Մակրոն-Փաշինյան հանդիպման ժամանակ կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունից։ Մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին: Կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը: Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար: «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև […]
-
«1000-ը 1000-ի դիմաց»․ ի՞նչ են պայմանավորվել Ռուսաստանն ու Ուկրաինան
Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել երեք տարվա ընթացքում գերիների ամենախոշոր փոխանակմանը՝ «1000-ը 1000-ի դիմաց»։ Այս մասին բանակցությունների ավարտից հետո լրագրողներին հայտնել են կողմերի ներկայացուցիչները․ հաղորդում են ռուսական ու ուկրաինական լրատվամիջոցները։ Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները տևեցին շուրջ երկու ժամ։ Բանակցություններին մասնակցում էր նաև թուրքական կողմը։ Պայմավորվածություն է ձեռք բերվել, որ յուրաքանչյուր կողմ կներկայացնի հնարավոր հրադադարի իր տեսլականը: Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: «Այն բանից հետո, երբ այդ տեսլականը կներկայացվի, մենք նպատակահարմար ենք համարում շարունակել բանակցությունները»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը՝ հավելելով, որ Ռուսաստանը բավարարված է արդյունքներով և […]
-
Սա բանակից չխուսափելու օրենքի նախագիծ է. Հայկ Սարգսյան
15 մլն դրամ՝ 6 ամսվա ծառայության փոխարեն, 20 մլն՝ 1 ամսվա դիմաց. արդա՞ր է արդյոք այս մոտեցումը։ Ո՞վ է ծառայելու բանակում՝ միայն նրանք, ովքեր չե՞ն կարող վճարել։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում պատասխանել է այս և այլ հարցերի՝ պաշտպանելով այլընտրանքների ներդրման օրենսդրական նախաձեռնությունը։
-
Թմրանյութերից մինչև բռնություն. ի՞նչ է կատարվում դպրոցի փակ դռների հետևում
Մերձավանի դպրոցում ուսուցչի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի շուրջ կրքերը դեռ չէին հանդարտվել, երբ տարածվեց Մխչյան գյուղի դպրոցում երեխաներին հարկադրաբար թմրամիջոցների օգտագործման մղելու մասին ահազանգը: Ինչո՞ւ է կրթական միջավայրը դարձել այդքան անողոք, և ինչպե՞ս են թմրանյութերը թափանցում դպրոցական տարածք: Այս հրատապ հարցերը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը քննարկել է հասարակագետ Վահրամ Թոքմաջյանի և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագետ Աիդա Մուրադյանի հետ:
-
Ջալալ Հարությունյանը հրաժարվեց պաշտպաններից․ մեղադրող կողմը սա գնահատում է որպես
Հայկ Ղազարյան Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հրաժարվել է իր երկու պաշտպաններից՝ Արսեն Սարդարյանից և Անդրանիկ Մնացականյանից՝ վստահության պակասի հիմքով։ Այս մասին հայտնի դարձավ մայիսի 16-ին «Դ20 դիվիզիոնի» գործով Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած նիստի ընթացքում, որտեղ քննվում էր նրա ազատազրկման դատավճռի բողոքը։ Հարությունյանի խոսքով՝ առաջին ատյանի դատավարության ժամանակ իր պաշտպանները համոզել են, թե ռազմական փորձագիտական եզրակացությունը բավարար է, դատաքննության ամբողջ ծավալով իրականացումը նպատակահարմար չէ։ Սակայն, արդյունքում, դատարանը նրան դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։ «Ես վստահել եմ պաշտպաններիս և հրաժարվել որոշ կարևոր միջոցառումներից, իսկ հիմա այս ամենի հետևանքով դատապարտվել եմ», – հայտարարեց նա։ Դատախազ Դավիթ Նավասարդյանը […]