Ադրբեջանը բողոքել է ֆրանսիական պատվիրակության՝ Ստեփանակերտ այցի դեմ

Ադրբեջանը բողոք է հղել Ֆրանսիայի պատվիրակության՝ Ստեփանակերտ կատարած այցի կապակցությամբ։ Պատվիրակության կազմում էր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան նշել է՝ «Ֆրանսիայի պատգամավորի ապօրինի այցը Ադրբեջանի տարածք առաջին դեպքը չէ»:

«Նա հայտնի է հակաադրբեջանական ընդգծված հայացքներով: Պատգամավորի անունը օտարերկրյա այն քաղաքացիների ցանկում է, որոնց մուտքը մեր երկիր արգելված է Ադրբեջանի օրենսդրության խախտման պատճառով: Այցի ժամանակ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորին ուղեկցող Առնուվիլի քաղաքապետ, Սարսել քաղաքի ներկայացուցչին նույնպես կարգելվի մուտք գործել Ադրբեջան»,- նշել է խոսնակը:

Ֆրանսիական պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել