Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Արցախի պաշտպանության բանակից հայտնում են, որ հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող։

«Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ը տեղեկացնում է նաև, որ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը: