Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հերթական այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության շփման գծում տիրող ընթացիկ իրավիճակը, անդրադարձել վերջին շրջանում լարվածության աճին և հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներին` կարևորելով վստահության ամրապնդման միջոցառումների իրագործման անհրաժեշտությունը: