«Արևիկ» ազգային պարկում հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքներն երկրորդ օրն է շարունակվում են

Սեպտեմբերի 19-ին, ժամը 07։30-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհ է բռնկվել, այրվել է մոտ 300 հա բուսածածկույթ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նախօրեին հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 126 փրկարար և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։

Նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 08։00-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր է մեկնել ութ մարտական հաշվարկ:

«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՊՆ ուղղաթիռ և 30 փրկարար ծառայող»,- ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել