ՍիվիլՆեթը՝ 10 տարեկան. զրույց հիմնադիր տնօրեն Սալբի Ղազարյանի հետ

Տասը տարի առաջ հիմնադրելով ՍիվիլՆեթը՝ մտածում էինք, որ երկրի ներսում անհրաժեշտ է մտածելակերպի փոփոխություն, քաղաքացիական մասնակցության որակի ու քանակի փոփոխություն, ասում է ՍիվիլՆեթի հիմնադիր տնօրեն Սալբի Ղազարյանը։ Խոսելով անկախության 30-ամյակի ու ՍիվիլՆեթի 10-ամյակի մասին՝ Սալբի Ղազարյանը նկատում է՝ երկուսի դեպքում էլ պետք չէ ենթադրել, որ եթե կան, ուրեմն միշտ կլինեն։ Ժողովրդավարությունը պահպանելու հարցում նա մեծապես կարևորում է մեդիայի, ՍիվիլՆեթի դերը․ «Մեդիան կարող է խոշորացույցով մակերես բերել թե՛ լավ և թե՛ վատ բաները և պատասխաններ փնտրել․ այլընտրանք չկա»։

Մեկնաբանել