Հաստատվել է կորոնավիրուսի 494 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 20-ին կատարվել է 4 537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 494 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 10,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 390 մարդ։ Արձանագրվել է մահվան 18 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 193 է:

Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 436 դեպք, որոնցից 236 968-ն` առողջացած, 5 161-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 114 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 660 016 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 254 436 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 598 396 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 473 459 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 874 947 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 442 232 դեպքով:

Մեկնաբանել