Արայիկ Հարությունյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են զարգացումներն Արցախում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհավորել նրան ՀՀ անկախության տոնի առթիվ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել